Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը երկուշաբթի հայտնել է, որ ինքը անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել Բեյլի նկատմամբ, այլ հենց ակումբն է ցանկացել վաճառել հարձավողին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Ավելի վաղ Բեյլի գործակալը հայտնել էր, որ Զիդանը անհարգալից է արտահայտվել ֆուտբոլիստի մասին։
«Ժամանակ առ ժամանակ իմ իսպաներենը անհասկանալի է։ Ես շատ պարզ կասեմ։ Առաջինը․ ես ոչ մեկի հանդեպ անհարգալից չեմ եղել, հատկապես խաղացողների։ Երկրորդ հերթին, ես ասել եմ, որ ակումբն է ցանկանում վաճառել Բեյլին։ Երրորդ՝ կարծում եմ, որ շատ կարևոր է ասել, որ Գարեթը չի խաղացել, որովհետև ինքը չի ցանկացել»,-լրագրողներին ասել է Զիդանը։
«Արքայական ակումբի» մարզիչը նաև հավելեց, որ Բեյլը Մադիդի «Ռեալ»-ի խաղացող է, և դա ամենակարևոր բանն է, նա հավաքականի համար է խաղում։
Նշենք, որ Բեյլը չի մասնակցել «Ռեալ»-«Բավարիա» խաղին՝ Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակում: Զիդանը հայտնել էր, որ ֆուտբոլիստի բացակայությունը կապված է նրա տեղափոխվության հետ։

