Էստոնիան ցանկանում է գլխավորել ԵԱՀԿ-ն

Ամենադիտվածներ

2019թ․ առաջին կիսամյակում Հայաստանում կաթի արտադրությունում արձանագրվել է 39.2% աճ

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրման Ռեյնսալուն առաջարկել է երկրի կառավարությանը՝ առաջադրվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում։ Առաջարկն արժանացել է հավանության։

Այս մասին հայտնում է Interfax-ը։

Նշվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Էստոնիայի լիազորությունների ժամկետը լրանում է 2021 թվականին։ Ռեյնսալուի խոսքով՝ ապագայում Էստոնիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում տրամաբանական քայլ է։

Նշենք, որ այս պահին ԵԱՀԿ-ն նախագահում է Ալբանիան։ 2021-ին այն կգլխավորի Շվեդիան։ Կառույցում ներառված են 57 պետություններ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ