fbpx
Աշխարհ

Եթե ​​Ալիևին պատասխանատվության չենթարկենք, ապա անթիվ հայ կյանքեր կշարունակեն վտանգված մնալ. Փալոն

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է հայազգի ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված, հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը դադարեցնելու կոչը։

«Շնորհակալություն, Քիմ Քարդաշյան, որ ներկայացրեցիք ձեր պատմությունը և հանդես եկաք հայ ժողովրդի պաշտպանությամբ։ Եթե ​​Ալիևին պատասխանատվության չենթարկենք Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման համար, ապա անթիվ հայ կյանքեր կշարունակեն վտանգված մնալ։ ԱՄՆ-ն պետք է հենց հիմա գործի, որպեսզի վերջ դնի այս հումանիտար ճգնաժամին»,- իր միկրոբլոգում մեկնաբանել է նա Քարդաշյանի կոչը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ