քաղաքացիական պատերազմ
Սուդանական բանակի անօդաչուների հարվածները հարյուրավոր զոհեր են խլել Արեւմտյան Կորդոֆանում եւ Աբիեում
Սուդանական բանակի ԱԹՍ-ների հարվածները Արեւմտյան Կորդոֆանում եւ Աբիեում խլել են ավելի քան 300 մարդու կյանք՝ սրելով քաղաքացիական պատերազմը։
Սաուդյան Արաբիայի աջակցությամբ կառավարական ուժերը հարձակում են սկսել Եմենում
Սաուդյան Արաբիայի աջակցությամբ կառավարական ուժերը հակահարձակում են սկսել Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում՝ հութիներից տարածքներ հետ վերադարձնելու նպատակով։
Աբրահամ Լինքոլնը Էնթիթեմի ռազմադաշտում. Նախագահը՝ պատերազմի գնի առջև
Էնթիթեմի սպիացած ու լուռ հողի վրա կանգնած Աբրահամ Լինքոլնը երևում է որպես պառակտված ազգի հոգնած ճարտարապետ Ալեքսանդր Գարդների այս հուզիչ և անկեղծ լուսանկարում։
Հիշատակի օր 2026. Ինստիտուցիոնալ հիշողությունը և հիշատակի քաղաքականությունը
2026 թվականի մայիսի 25-ին Միացյալ Նահանգները նշում է Հիշատակի օրը՝ ոգեկոչելով զոհված զինծառայողներին և բախվելով տոնի առևտրայնացման մարտահրավերներին:
Մյանմայի ռազմական խունտայի ղեկավարն ընտրվել է նախագահ
Մյանմայի ռազմական հեղաշրջման առաջնորդ Մին Աունգ Հլաինգն ընտրվել է երկրի նախագահ՝ խորհրդարանական քվեարկության արդյունքում։
Մյանմայի երկակի ճգնաժամը. Խունտայի ընտրություններ և ցեղասպանության գործի լսումներ
2026 թվականի սկզբին Մյանմարը կանգնած է բազմաշերտ ճգնաժամի առաջ՝ անցկացնելով խունտայի կողմից կազմակերպված ընտրություններ, որոնք լայնորեն համարվում են անօրինական, միաժամանակ բախվելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ցեղասպանության վերաբերյալ պատմական գործի լսումներին և Բանգլադեշի հետ սահմանային բախումների սրմանը։
Քիրսթեն Դանսթ․ «Սպայդերմենի» խորհրդանիշից մինչև դրամատիկ աստղ
Քիրսթեն Դանսթը տասնամյակներ շարունակ մնացել է ամերիկյան կինոյի ամենանշանակալի դերասանուհիներից մեկը։ Նրա դերասանական ուղին ընդգրկում է «Սպայդերմեն» ֆիլմի հանրահայտ Մերի Ջեյն կերպարը, ինչպես նաև «Թաքնված գործիչներ» և «Քաղաքացիական պատերազմ» ֆիլմերի հաջողված դերերը։
Սիրիայում հայտնաբերվել են հազարավոր մարմիններ զանգվածային գերեզմաններում (ՆԿԱՐՆԵՐ)
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 40 կիլոմետր հյուսիս գտնվող ալ-Քուտայֆա շրջանում հայտնաբերված զանգվածային գերեզմաններից մեկում առնվազն 100,000 զոհերի մարմիններ են հայտնաբերվել։ Այս մասին հայտարարել է Սիրիական արտակարգ իրավիճակների աշխատանքային խմբի ղեկավար Մոազ Մուսթաֆան՝ հիմնվելով տարիների ընթացքում իր կատարած ուսումնասիրությունների վրա։ Մուսթաֆայի տվյալներով՝ սա հինգ զանգվածային գերեզմաններից մեկն է, որոնք նա բացահայտել է վերջին տարիներին։ Նրա կարծիքով, հայտնաբերված…
Եթե քարոզարշավն այս ոգով շարունակվի՝ բախումներից չի լինելու խուսափել․ Մարուքյան
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, առաջիկա ընտրություններում ԼՀԿ-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց ներքաղաքական իրավիճակի մասին։ Նա ասաց, որ եթե նախկին և ներկա իշխանությունները քարոզարշավը շարունակեն այս ոգով, ապա բախումներից հնարավոր չի լինելու խուսափել։ Մարուքյանի խոսքով՝ երեկ դիտել են իշխանության նախընտրական ծրագրի ներկայացման հավաքն ու զարմացել են, որ «ինչ-որ ջղայն…
Գերմանիան հյուրընկալել է Լիբիայի հարցով գագաթնաժողովը
Գերմանիայում ընթանում է գագաթնաժողով, որին մասնակցում են Լիբիայում երկարատև քաղաքացիական պատերազմի առանցքային դերակատարները՝ նպատակ ունենալով զսպել արտասահմանյան ռազմական միջամտությունը, ամրապնդել հրադադարի ռեժիմն ու օգնել քաղաքական գործընթացը վերականգնելու հարցում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկերը հանդիպել է 12 երկրների առաջնորդների, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Աֆրիկյան միության և Արաբական պետությունների լիգայի ղեկավարների հետ:…
Բոլիվիայում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել․ Էվո Մորալես
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը մտահոգ է, որ ճգնաժամը երկրում կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Այս մասին նա ասել է EFE գործակալության հարցազրույցում։ Նրա խոսքով՝ հակամարտության կողմերը պետք է բանակցություններ սկսեն, որ վերջ դրվի բռնությանը։ Նա նաև կոչ է արել Բոլիվիայի իշխանություններին բացել դռները ՄԱԿ-ի, Եվրամիության կամ կաթոլիկ եկեղեցու հետ համագործակցության համար։ «Քանի դեռ մենք…
Նիկոլը քաղաքացիական պատերազմի է ընթացքը տանում. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Facebook-ի իր էջում գրել է. «Որքան հասկանում եմ, Նիկոլը քաղաքացիական պատերազմի (բառիս բուն իմաստով) է ընթացքը տանում։ Դա կլինի Ադրբեջանի համար ամենահարմար պահը։ Հայաստանն էլ մասնատված է աշխարքաղաքական տարբեր շահեր ունեցող երկրների կողմից կառավարվող խմբերից»: https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10219117059574689
ԱՄՆ-ը և Ռուսաստանը միջոցներ են քննարկում, որոնք թույլ կտան Սիրիային վերադառնալ «միջազգային հանրություն»
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետները միջոցներ են քննարկում, որոնք ի վերջո թույլ կտան Սիրիային վերադառնալ «միջազգային հանրություն»՝ քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար մի շարք քայլեր կատարելու դեպքում: Սիրիայում Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Ջիմ Ջեֆրին լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դռնփակ նիստից, հավելելով՝ ՄԱԿ-ի բանաձևը «բարդ քննարկումներ» կպահանջի: Բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է,…
Լիբիայում կառավարական ուժերն անցնում են հակահարձակման
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանն աջակցող զորամիավորումները հայտարարել են, որ Լիբիական ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած զորքերի դեմ ձեռնարկում են հակահարձակում: Տվյալ հայտարարությունը տարածել է զինուժի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Մուհամմեդ Քանունոն: «Հայտարարում ենք «Ցասման հրաբուխ» ռազմարշավի մեկնարկի մասին՝ ընդդեմ Հաֆթարի զինված ուժերի: Մենք ձեւավորել ենք օպերատիվ շտաբ՝ ընդգրկելով ԶՈւ եւ…














