fbpx
Աշխարհ
16:00 07/11/2019

Եթե դեմոկրատները վերադառնան, ձեզ դեպրեսիա է սպասվում․ Թրամփ

Եթե հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն հաղթի, երկրում տնտեսական անկման կգրանցվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ամերկայի բարեփոխման իրենց արշավում դեմոկրատներն ավելի ու ավելի տոտալիտար են դառնում․ ճնշում են այլախոհությունը, զրպարտում անմեղներին, բացառում պատշաճ իրավական ընթացակարգերը, փորձում ոչնչացնել ամերիկյան ժողովրդավրությունը՝ իրենց սոցիալիստական ծրագիրը պարտադրելու համար: Համոզվա՛ծ եղեք՝ եթե դեմոկրատները վերադառնան, ձեզ դեպրեսիա է սպասվում, որը դուք դեռևս չեք տեսել»,-ասել է նա՝ Լուիզիանայում ելույթ ունենալով կողմնակիցների առջև:

ԱՄՆ-ում նախընտրական արշավի մեկնարկը կտրվի փետրվարի 3-ին Այովայի նահանգում։ Այնտեղ տեղի կունենան երկրում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները, որտեղ կընտրեն նախ դեմոկրատների և հանարապետականների տեղական կուսակցական խորհրդաժովների պատգամավորներ, այնուհետև նահանգի խորհրդաժողովի, իսկ անուհետև ազգային համագումարների պատգամավորներ: Նյու Հեմփշիրի նահանգում փետրվարի 11-ին տեղի կունենան երկրում առաջին սկզբնական ընտրությունները, որոնք նախընտրական ժողովներից տարբերվում են նրանով, որ դրանցում ընտրվում են միանգամից ազգային համագումարի պատգամավորների։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ