Դիեգո Մարադոնան նշել է, որ պատրաստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Եթե նրանց նոր մարզիչ է հարկավոր, ես պատրաստ եմ: Գիտեմ, որ ակումբը բազմաթիվ մարզաշապիկներ է կարողանում վաճառել, սակայն դրանից բացի նաև պետք է տիտղոսներ նվաճել: Ես կարող եմ դա անել:
«Մանչեսթեր Յունայթեդն» իմ սիրելի անգլիական թիմն է: Նրանք շատ հիանալի խաղացողներ են ունեցել և մեծ հաջողությունների են հասել Ֆերգյուսոնի գլխավորությամբ»,- Մարադոնաի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն: