ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ ԵՏՄ տարածքում ռոումինգի ոլորտում ուսումնասիրություն է կատարվել:
«Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ ԵՏՄ անդամ-երկրներում ռոումինգի գները 7-8 անգամ իջել են: Շարունակում ենք ուսումնասիրությունները՝ նպատակ ունենալով, որ այդ գները զրոյացվեն»,-ասաց Շաբոյանը:
Շաբոյանը նշեց, որ ուսումնասիրությունը սկսել են 2-3 տարի առաջ: