fbpx
Հասարակություն

Փակ է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածի տարածաշրջանում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ