Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթերին դը Բոլի հրավերով Վալերիյ Օսիպյանը կայցելի Հաագա

Ամենադիտվածներ

963125

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-17-ը կայցելի Նիդերլանդների Թագավորություն։ Հաագայում ՀՀ ՀՀ ոստիկանության պետը հանդիպումներ կունենա Եվրապոլի ղեկավար Քեթրին դը Բոլի, Եվրոջասթի նախագահ Լադիսլավ Համրանի հետ։

Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակության հանդիպումը Նիդերլանդների ազգային ոստիկանության ղեկավարության, ինչպես և Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարարության Եվրոպական համագործակցության հարցերով գլխավոր տնօրենի հետ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ