fbpx
Սպորտ

Եվրոպական խաղերը կհեռարձակվեն Միջազգային օլիմպիական կոմիտեի ալիքում

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ալիքը անվճար կհեռարձակի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը կայանալիք երկրորդ Եվրոպական խաղերը:

Նման պայմանագիր է կնքվել ՄՕԿ-ի և Եվրոպական օլիմպիական կոմիտեների միջև:

Եվրոպական խաղերի ուղիղ հեռարձակումներին հնարավոր կլինի հետևել olympicchannel.com կայքում, Smart TV հեռուստացույցներով ու բջջային հեռախոսների հավելվածներով:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում հանդես են գալու 4000-ից ավելի մարզիկներ՝ 21 մարզաձևերում: Հայաստանը 37 ներկայացուցիչ կունենա 9 մարզաձևերում:

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ