fbpx
Քաղաքականություն

Եվրոպական խորհրդի նախագահը Հայաստանում կլինի հաջորդ շաբաթ

Հուլիսի 10-ին Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նույն օրը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Դոնալդ Տուսկին կընդունի նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Վարչապետ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Տուսկը միասին կայցելեն Երևանի Եվրոպայի հրապարակ:

Մինչ Հայաստան գալը նա կլինի Ուկրաինայում, Ադրբեջանում, իսկ Հայաստան այցից հետո կմեկնի Վրաստան։

Նշենք, որ Տուսկը կհեռանա պաշտոնից այս տարի աշնանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ