ԵՄ-ը չի կարող ապահովել սեփական անվտանգությունն առանց ՆԱՏՕ-ի, Գերմանիայի շահերից է բխում դաշինքի պահպանումը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։
«ՆԱՏՕ-ի պահպանումը բխում է մեր շահերից։ Եվրոպան այժմ չի կարող միայնակ պաշտպանել իրեն»,-ասել է Մերկելը։
Այս առնչությամբ, կանցլերի կարծիքով, ճիշտ է, որ Գերմանիայի իշխանություններն աշխատում են ի բարօրություն դաշինքի և ավելի մեծ պատասխանատվություն են վերցնում ՆԱՏՕ շրջանակում։
Կանցլերն ընդգծել է, որ Բեռլինը պետք է հոգա դաշինքի միասնության պահպանման մաիսն։
«Այո, Թուրքիան բարդ գործընկեր է, բայց այն պետք է պահել ՆԱՏՕ-ում արդեն ոչ միայն աշխարհառազմավարական պատճառներով»,- ասել է Մերկելը։
Կանցլերը հաստատել է Գերմանիայի իշխանությունների մտադրությունը՝ բարձրացնելու պաշտպանական ծախսերը։ Նա ակնկալում է պաշտպանական բյուջեի ավելացում ՀՆԱ 1,5 տոկոսի չափով մինչև 2024 թվականը և 2 տոկոս՝ 2030-ականների սկզբին։
