fbpx
Սպորտ

Եվրոպա լիգայում տեսակրկնությունները կգործարկվեն

ՈՒԵՖԱ-ն լրջորեն մտածում է արդեն այս մրցաշրջանում կիրառել տեսակրկնությունների համակարգը եվրագավաթներում:

The Times-ի տվյալներով՝ դեկտեմբերի 3-ին կազմակերպության ղեկավարների ժողովում կքննարկվի այդ հարցը: Կկայացվի որոշում, ըստ որի՝ արդեն այս մրցաշրջանում՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում,  համակարգը կգործի:

VAR համակարգը կգործի նաև Ազգերի լիգայի եզրափակիչ փուլում, որը կանցկացվի 2019 թվականի հունիսին Պորտուգալիայում:

Եվրոպա լիգայում տեսակրկնությունները կգործարկվեն մյուս մրցաշրջանից: Սակայն, հավանական է, որ Եվրոպա լիգայի եզրափակչում համակարգն արդեն իսկ գործի:

Եթե տեսակրկնությունների համակարգը գործարկվի, ապա եվրագավաթներում այլևս չեն լինի լրացուցիչ մրցավարներ, ովքեր գործում են դարպասի մոտ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ