Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 23-ին Facebook-ի իր էջում հայտնել է, որ Երևանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի։
- Երևանի հասարակական տրանսպորտը նավիգացիոն համակարգ կունենա
- Կառավարությունը քաղաքապետարանին 16,24 միլիոն դրամ հատկացրեց
«Կապալառու ընկերությունների հետ կնքեցի երևանյան ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրերը։
Ուզում եմ շեշտել, որ մենք հենց հիմնանորոգո՛ւմ ենք մանկապարտեզները, ոչ թե կոսմետիկ կամ մասնակի աշխատանքներ ենք կատարում: Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մեր մանուկների հարմարավետությունը:
Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով:
Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի հիմնանորոգված 12 մանկապարտեզ ենք հանձնել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ մեր դոնոր կառույցների հետ ենք հիմնանորոգում և ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի այս պայմանագրերի կնքման արդյունքում, ընդհանուր՝ 34 մանկապարտեզ», – գրել է Մարությանը: