fbpx
Տնտեսություն

«Եզնիկ Մոզյան կրթահամալիր»-ի և «Էկովիլ» ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր

Այսօր՝ մայիսի 25-ին, «Եզնիկ Մոզյան կրթահամալիր»-ի և «Էկովիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Եզնիկ Մոզյան կրթահամալիր»-ի գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանն ասել է, որ ակնկալում են նոր հնարավորությունների ստեղծում, որի արդյունքում կկարողանան ավելի բարձր մակարդակի հասցնել վերականգնվող էներգետիկայի ոլորտի, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտի մասնագետների թե՛ պատրաստումը և՛ թե վերապատրաստումը:

«Մինչ համաձայնագրի ստորագրումը մենք համագործակցել ենք Տավուշի մարզում, իրականացրել որոշ ծրագրեր, որին մասնակցել են թե՛ մեր վարպետները և թե՛ մեր աշկերտները: Քանի որ համագործակցությունն անցել է հաջող, և մեզ համար տեսանելի էր պոտենցիալը, որոշեցինք համագործակցությանը տալ համաձայնագրի տեսք», – նշել է Վ. Կարապետյանը:

Մանրամասները՝ աղբյուրում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ