ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 3.10-ի սահմաններում, պարեկները Բագրևանդի փողոցից ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել մայրաքաղաքի 38-ամյա մի բնակչի՝ իր «Մերսեդես»-ով հանդերձ:
- ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ
- 22-ամյա երիտասարդը ամուսնության նպատակով 13-ամյա աղջիկ էր փախցրել․ ոստիկանություն
«Մեքենայի զննությամբ վարորդը բեռնախցիկից ներկայացրել է «Ֆաբարմ» տիպի 12 մմ տրամաչափի հրացան և 3 փամփուշտ։ Կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։