Facebook սոցիալական կայքի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ լրացուցիչ հազար դոլար կփոխանցի Facebook-ի այն աշխատակիցներին, ովքեր ստիպված են հեռավար աշխատել տնից կորոնավիրուսի պատճառով։
Ստացվում է, որ ընկերության առնվազն 45 հազար աշխատակիցները պետք է ստանան լրացուցիչ հազար դոլար:
Հիշեցնենք, որ ընկերությունն իր բոլոր աշխատակիցներին առաջարկել է աշխատել տնից։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Աղբյուրը՝ CNBC