Ֆասթֆուդը «նպաստում է» ուղեղի վաղաժամ ծերացմանը։ Այս մասին գրում է MedicalXpress-ը:
Նշվում է, որ նման եզրահանգման են եկել Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները:
Մասնագետները վերլուծության են ենթարկել մոտ 200 թեմատիկ աշխատանք և եզրակացրել, որ արագ սնունդը վատ ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա:
«Մենք համոզիչ ապացույցներ ենք գտել, որ անառողջ սնունդը և ֆիզիկական մարզանքների բացակայությունը շաքարային դիաբետի առաջացման ռիսկ է առաջացնում»,- ասված է հետազոտության մեջ: