ՖԻՖԱ-ն պաշտոնական կայքում հայտնել է, թե երբ և որտեղ է կայանալու The Best-2019 մրցանակաբաշխությունը:
Հաղթողներն իրենց մրցանակները կստանան սեպտեմբերի 23-ին, Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում:
Քվեարկության ընթացքի մասին տեղեկությունները հայտնի կդառնան ավելի ուշ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՖԻՖԱ-ն 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի ընտրանու կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, ով միաժամանակ ստացել է նաև «Ոսկե գնդակը»:
Հաղորդում է armsport.am-ը։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)