fbpx
Աշխարհ

Ֆիլիպիններում թայֆունի պատճառով տասնյակ մարդիկ են զոհվել

Ֆիլիպիններում «Ֆանֆոն» թայֆունի պատճառով առնվազն 16 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը (AFP)՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Ինչպես հաղորդում է աղբյուրը, ավելի քան 4 հազար մարդ է տարահանվել Արևելյան Վիսայայի տարածաշրջանից: Տարերային աղետի հետևանքով չեղարկվել է առնվազն 60 ներքին ավիաչվերթ, 157 նավ չի կարողանում դուրս գալ ծով, 20 հազարից ավելի ուղևորներ մնում են նավահանգիստներում: Տեղական զանգվածային լրատվամիջոցները հայտնում են, որ անցած գիշեր թայֆունն ավերել է շուրջ 100 տուն:

«Ֆանֆոնի» սահմաններում քամու արագությունը հասնում է վայրկյանում 41,7 մետրի: Այն անցնում է «Հայան» թայֆունի հետագծով, որը 2013 թվականին ավելի քան 6,3 հազար մարդու կյանք խլեց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ