fbpx
Աշխարհ

Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլան և նրա ձևավորած կառավարությունը հրաժարական են ներկայացրել: Նրանք ձախողել են առողջապահական և սոցիալական ապահովման բարեփոխումների ծրագիրը: Այս մասին հայտնել է Настоящее Время-ն:

Կոալիցիա կազմած երեք կուսակցությունները չեն կարողացել համաձայնության գալ բարեփոխումների փաթեթի շուրջ:

Հրաժարականի որոշումը կայացրել է հենց վարչապետը:

Հավելենք, որ ներկայիս կառավարության անդամները կշարունակեն իրենց աշխատանքը մինչ ապրիլի 14-ը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ