Ճապոնական կառավարությունը ներդրումներ է կատարում թռչող մեքենաների զարգացման համար՝ նպատակ համարելով նորագույն տեխնիկայի առևտրայնացումը 2023թ.-ին։ Այս մասին գրում է Japan times-ը:
Այդ մեքենաների քանակը ավելանալու է ամբողջ աշխարհում, որը գլխավորելու են Airbus, Boeing և Uber կազմակերպությունները։
Ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարող տրանսպորտային միջոցներով տարածություններ հաղթահարելու երազանքը շատ իրական է, և դա հատկապես իրական է Ճապոնիայում։
Թռչող տաքսին Փարիզում իրականցրել է իր առաջին ազատ թռիչքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ճապոնական SkyDrive-ը, որով սկսվում է երկրում թռչող մեքենաների մեկնարկը, կփորձարկվի շուտով։ Վերջերս բացահայտվել է SD-XX-ը, որը երկու տեղանոց eVTOL ինքնաթիռ է սովորական մեքենայի չափով։
Կազմակերպությունը նպատակ ունի ինքնաթիռի առաջին փորձարկումն իրականացնել այս ամառ։
«Մենք կկազմակերպենք օդային տաքսի ծառայություն մեծագույն քաղաքներից մեկում։ Կա՛մ Օսակայում, կա՛մ էլ Տոկիոյում։ Նախնական փորձարկումները կիրականացվեն ծովային տարածքում, քանի որ միանգամից մարդկանց գլխավերևում փորձարկելը կլինի չափից շատ վտանգավոր»,-ասել է SkyDrive-ի գործադիր տնօրեն Տոմոհիրո Ֆուկուզավան, ով նախկինում աշխատել է որպես ինժեներ Տոյոտայում։
Թռչող մեքենաների վարումը կկատարվի հանգստավայրերի շուրջ։
«Նախնական մոդելը թռչելու է հիմնականում ավտոպիլոտի վրա, բայց վերջինս 100%-ով ավտոմատացված չի լինի, որպեսզի վարորդը տագնապային իրավիճակներում կարողանա կառավարել թռչող մեքենայի շարժումները»,- ասել է Ֆուկուզավան։
Նա նաև նշել է, որ զարգացումն ընդունել է արագ տեմպեր՝ ձեռնարկությունում անձնակազմի թվի աճի հետ մեկտեղ:
Աղբյուր՝ futurism.com
Լիկա Խաչատրյան
