fbpx
Հասարակություն

ՊԵԿ-ը օրինապահ հարկ վճարողների համար անվճար դասընթաց է կազմակերպում

Պետական եկամուտների կոմիտեն, օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող կազմակերություննների և անհատ ձեռնարկատերերի համար, մարտի 29-ից 31-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով՝ առաջին անվճար դասընթացը: Այս մասին հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

«ՊԵԿ ուսումնական կենտրոնում օրինապահ հարկ վճարողի ներկայացուցիչները եռօրյա դասընթացի ընթացքում ուսումնասիրում են հաճախ գործածվող հարկատեսակների, մասնավորապես՝ ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի, շահութահարկի կիրարկման առանձնահատկությունները, ծանոթանում Հարկային օրենսգրքի փոփոխություններին: Ուսումնական կենտրոնում վստահեցնում են, որ նման դասընթացները կլինեն շարունակական. օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած կազմակերպությունն իր կարգավիճակ ունեցած ժամանակահատվածում առնվազն մեկ անգամ հնարավորություն կունենա մասնակցել այսօրինակ դասընթացի:

Տարեցտարի ընդլայնվում է օրինապահ հարկ վճարողների ցանկը. 2020թ եղել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման 256 դիմում, որից բավարարվել է 140-ը: 2019թ-ի համեմատ՝ 2020 թվականին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների թիվն աճել է 50%-ով:

Հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողների համար Պետական եկամուտների կոմիտեն ներդնում է օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ՝ հավաստագրի տրամադրման նոր կարգով և խրախուսման նոր մեխանիզմներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ