Forbes-ը ամենաբարձր վարձատրվող DJ-ների ցանկն է հրապարակել, որտեղ առաջին հորիզոնականում The Chainsmokers դուետն է. երաժիշտներ Էնդրյու Տագարտան և Ալեքսա Պոլլան 2019 թ.-ին վաստակել են 46 միլիոն դոլար:
Երկրորդը պրոդյուսեր Marshmello-ն է, որի եկամուտը կազմել է 40 միլիոն դոլար: Նախորդ տարիների առաջատար Քելվին Հարիսը այս տարի շքերթի երրորդ հորիզոնականում է: Նա վաստակել է 38.5 միլիոն դոլար:
Ցուցակում նեռառվել են նաև Սթիվ Աոկին, Diplo-ն, Tiësto-ն, Դեվիթ Գետան, Zedd-ը: