fbpx
Հասարակություն

Կայանալու է fvw DRV Destination Forum Armenien թեմայով մամուլի ասուլիսը

Օգոստոսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայնել է, որ կայանալու է «fvw DRV Destination Forum Armenien» թեմայով մամուլի ասուլիսը։

«Հարգելի՛ գործընկեր,

Հիշեցնում ենք, որ սեպտեմբերի 1-ին, ժ․ 17:00-ին` Կառավարության մամուլի կենտրոնում կայանալու է «fvw DRV Destination Forum Armenien» թեմայով մամուլի ասուլիսը։

Հրավիրում ենք ՀՀ Կառավարության կողմից հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներին ներկա գտնվելու ասուլիսին։

Մամուլի ասուլիսի խոսնակների ցանկում կա փոփոխություն․

Պրն Վահան Քերոբյան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար

Պրն Ալֆրեդ Քոչարյան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ

Պրն Նորբերտ Ֆիբիգ՝ Deutscher Reiseverband-ի (DRV) նախագահ

Պրն Վիլհելմ Հուգո՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ղեկավար

Խոսնակներին միացել է պրն Ֆոլկեր Ադամսը՝ DRV քաղաքականության և արտասահմանյան զբոսաշրջության բաժնի ղեկավարը

Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև օգոստոսի 27-ի ժ․ 17։30՝ Ձեր տվյալներն ուղարկելով press@mineconomy.am էլեկտրոնային հասցեով։

«Fvw DRV Destination Forum»-ն անցկացվելու է օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը։ Միջոցառման շրջանակում Հայաստան կժամանեն Գերմանիայի զբոսաշրջային ոլորտի շուրջ 70 ներկայացուցիչներ (տուրօպերատորներ, զբոսաշրջային գործակալություններ, առևտրային ասոցիացիաներ, ավիաընկերություններ և լրատվական գործակալություններ)։

Միջոցառման նպատակն է ամրապնդել Հայաստանի և Գերմանիայի զբոսաշրջության ոլորտների միջև հարաբերությունները, առավել ճանաչելի դարձնել Հայաստանը Գերմանիայում և խթանել զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Գերմանացի հյուրերը երկու օր կշրջեն Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով՝ բացահայտելու Հայաստանի զբոսաշրջային ներուժը։ Սեպտեմբերի 2-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում՝ ժ․ 9:30-ից մինչ 17:30 կանցկացվի գործարար համաժողով՝ ինչպես գերմանացի, այնպես էլ հայ մասնակիցներին հետաքրքրող թեմատիկ նիստերով:

Միջոցառմանը նույնպես կարող են մասնակցել միայն ՀՀ Կառավարության կողմից հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչները:

Գործարար համաժողովին առնչվող հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտե՝ զանգահարելով 011 597 155 հեռախոսահամարով կամ գրելով stc@mineconomy.am էլեկտրոնային հասցեով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ