fbpx
Աշխարհ

Ֆրանսիան չի ընդունում իր դեմ ուղղված ԱՄՆ պատժամիջոցները

ԱՄՆ պատժամիջոցների նախագիծը, որն ուղղված է Փարիզի դեմ, անթույլատրելի է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը Radio Classique ռադիոկայանի եթերում:

«Դրանց կիրառման դեպքում Եվրամիությունը պատրաստ է ուժեղ պատասխան տալ»,-հավելել է նա:

Նա նշել է, որ իրրենք կտեսնեն, թե ինչ վերջնական որոշումներ կլինեն:

«Սակայն արդեն նախագիծն ինքը այն գործելաոճը չէ, որը մենք ԱՄՆ-ից սպասում ենք նրա գլխավոր դաշնակիցների՝ Ֆրանսիայի և ընդհանրապես Եվրոպայի նկատմամբ»,-շեշտել է նախարարը:

Ինչպես ասված է ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցչի զեկույցում Ֆրանսիան խտրական քաղաքականություն է վարում Միացյալ Նահանգների թվային ընկերությունների նկատմամբ, ինչին ի պատասխան՝ ԱՄՆ-ը կարող է մինչև 100 տոկոս հարկադրույքով մինչև 2,4 միլիարդ դոլարի մաքսեր սահմանել ֆրանսիական ապրանքների վրա:

Հուլիսի կեսերին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է օրենք խոշորագույն թվային ընկերությունների ծառայությունների հարկի մասին, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը: Այդ օրենքը խիստ քննադատություն է առաջացրել ԱՄՆ-ի կողմից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ