fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի ներքին հետախուզության ղեկավարը խոսել է «դեղին բաճկոնների» հարցում արտաքին միջամտության մասին

«Դեղին բաճկոնների» հետ կապված ճգնաժամի զարգացմանը նպաստում է ինչպես Ֆրանսիայի ներսում միջամտությունը, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Այդ մասին Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության ղեկավար Նիկոլա Լերները. հայտնում է ТАСС-ը: Պատասխանել է հարցին, թե իր ծառայությունը հետաքննություն վարո՞ւմ է տվյալ ճգնաժամին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ, նա ասել է վերոհիշյալը` հավելելով, որ նման միջամտությունն անթույլատրելի է:

ТАСС-ը հավելում է, որ հարցազրույցի նախնական տարբերակում Լերները մանրամասնել է, որ չի մեկնաբանում կոնկրետ Ռուսաստանի մասով հետաքննությունը, սակայն ավելի ուշ տեքստը խմբագրվել է` այդ հիշատակումը հանվել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ