Ֆրանսիայում բանանի արկղերում կոկաին է հայտնաբերել

Ամենադիտվածներ

r524392_1296x729_16-9

Փարիզի արվարձանային Ռյունժիի խոշոր շուկայում բանանի արկղերում գրեթե կես տոննա կոկաին է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է Parisien թերթին:

Նշվում է, որ Կոլումբիայից բերված բանանի արկղերում թմրանյութը հայտնաբերել է միրգ-բանջարեղեն վաճառողը, որն էլ, արգելված ապրանքը տեսնելով, ոստիկանություն է դիմել: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սպիտակ փոշին կոկաին է:

Տեղեկությունների համաձայն` «սև շուկայում» առգրավված խմբաքանակի արժեքը կարող է 35 միլիոն եվրոյի հասնել:

Ոստիկանությունը թմրանյութերի ներկրման փաստով քրեական գործ է հարուցել:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ