Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված իրավիճակը բարելավվում է «դանդաղ, բայց հաստատուն»։
Վարչապետ Ֆիլիպը նշել է, որ տնտեսական ճգնաժամը, որն առաջացել է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, միայն սկսվում է, և այն կարող է «ավելի կոշտանալ»։ Բացի այդ կառավարության ղեկավարը նախազգուշացրել է, որ առողջապահության ոլորտում ճգնաժամը դեռևս չի ավարտվել։ Վարչապետի խոսքով՝ ի հայտ են եկել հիվանդանոցների վրա ճնշման թուլացման առաջին ազդանշանները։
Նշենք, որ ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է 20 000 մահվան դեպք: Երկիրը գտնվում է կարանտինում հինգ շաբաթ շարունակ, սակայն մայիսի 11-ից պլանավորվում է սահմանափակումների մասնակի չեղարկում։
Աղբյուրը՝ Reuters․