fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում կողոպտվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն-տաճարը

Ֆրանսիայի Օլորոն Սենտ Մարի քաղաքում (Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտ) հանցագործները հարձակում են գործել տաճարի վրա, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում: Նոյեմբերի 4-ին այդ մասին հաղորդում է France Info ռադիոկայանը՝ հղում անելով դադախազությանը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին Փարիզի ժամանակով մոտավորապես 02:00-ին (Երևանի ժամանակով 05:00-ին): Հանցագործներն ավտոմեքնայով խոյահարել են տաճարի փայտե դուռը, որը դասվում է Միջնադարի դարաշրջանին:

Կոմունայի բնակիչներն, աղմուկ լսելով, ժանդարմարիա են կանչել: Վախենալով ոստիկանական շչակի ձայներից՝ չարագործները ավտոմոբիլը թողել են հանցագործության վայրում և փախել մի այլ ավտոմեքենայով: Ականատեսների ցուցմունքների համաձայն՝ կողոպտիչները երեքն էին, նրանք բոլորը եղել են դիմակներով:

Քաղաքագլխի խոսքով՝ հանցագործներն արծաթե իրեր են գողացել տաճարի ցուցադրանքից: Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ