Կազեմիրոյի, Վինիսիուսի և Ռոդրիգոյի արձագանքը Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ

Հրապարակող՝

Սուարեսի ճակատագրական սխալը․ Ուրուգվայը դուրս մնաց Ամերիկայի գավաթից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

«Ռեալի» բրազիլացի խաղացողները հայտնել են իրենց դիրքորոշումը ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ:

Կիսապաշտպաններ Վինիսիուսը և Ռոդրիգոն Twitter- ում նկարներ են հրապարակել՝  #VidasNegrasImportam հեշթեգով,- «Սևամորթի կյանքը կարևոր է»:

Կիսապաշտպան Կազեմիրոն արձագանքել է մեկ էմոջիի միջոցով -🖤:

Մինեապոլիսի ոստիկանությունը ձերբակալել է 46-ամյա Ֆլոյդին մայիսի 25-ին, երբ խանութի վաճառողը կասկածել էր, որ տղամարդը վճարել է կեղծ 20 ԱՄՆ դոլար: Ոստիկաններ Դերեկ Շոուինը գցել է Ֆլոյդին գետնին և ծնկները սեղմել նրա պարանոցին: Այդ վիճակում սպան ավելի քան յոթ րոպե սևամորթին պահել է գետնին սեղմած:

Ֆլոյդը մահացել է հիվանդանոցում: Տեսանյութերը, որտեղ նա բազմիցս, խնդրել է բաց թողնել և չի կարող շնչել՝ արագորեն տարածվել է լրատվամիջոցներում: Մահվան մեջ ներգրավված չորս ոստիկանները հաջորդ օրը աշխատանքից հեռացվել են:

Մինեապոլիսում, իսկ այնուհետև ամբողջ երկրում բողոքի ցույցեր են սկսվել, որոնք հանգեցրել են ոստիկանության հետ բախումների: Մայիսի 29-ին Չովինը ձերբակալվեց, և նրան սպանության մեղադրանք առաջադրվեց: Բայց բողոքի ցույցերը շարունակվում են և մի շարք քաղաքներում վերածվել են զանգվածային անկարգությունների։

Ֆլոյդի սպանության պատճառով իրենց վրդովմունքն են հայտնել նաև Սանչոն, Թուրամը, Կելլինին, Լեբրոնը, ամբողջ «Լիվերպուլը» և այլ մարզիկներ:

Ամենաթարմ