Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բելգիա, որտեղ հունվարի 29-ից փետրվարի 1-ը կկայանա Ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարը: Մեր թիմի Մրցակիցներն են Բելգիայի, Չեռնոգորիայի և Շոտլանդիայի հավաքականները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 14 ֆուտբոլիստ.
Լուան Մյուլլեր Բարբոսա – «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա)
Ռոբերտ Բոյարկին – ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)
Սարո Գալստյան – «Լեո»
Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Անդրանիկ Կարապետյան – «Լեո»
Հակոբ Ուզունյան – «Լեո»
Սարգիս Նասիբյան – «Արարատ-Արմենիա»
Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա – «Ժետիսու» (Ղազախստան)
Էնրիկե Կոստա Դա Սիլվա – «Քինգերշեյմ» (Ֆրանսիա)
Դավիթ Ասլանյան – «Տյումեն» (Ռուսաստան)
Մամիկոն Ոսկանյան – ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)
Համլետ Մանուկյան – «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)
Մրցաշարի խաղացանկը՝
29.01.2020, 20:30, Չեռնոգորիա-Շոտլանդիա, Հերենտալս, «Սպորտ Վլանդերեն Հերենտալս»
29.01.2020, 23:30, Հայաստան-Բելգիա,Հերենտալս, «Սպորտ Վլանդերեն Հերենտալս»
30.01.2020, 20;30, Հայաստան-Չեռնոգորիա, Հերենտալս, «Սպորտ Վլանդերեն Հերենտալս»
30.01.2020, 23:30, Բելգիա-Շոտլանդիա, Հերենտալս, «Սպորտ Վլանդերեն Հերենտալս»
01.02.2020, 17:30, Շոտլանդիա-Հայաստան,Հերենտալս, «Սպորտ Վլանդերեն Հերենտալս»
01.02.2020, 20:30, Բելգիա-Չեռնոգորիա,Հերենտալս, «Սպորտ Վլանդերեն Հերենտալս»
Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով