Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց աշխարհի առաջնության որակավորման փուլում:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Շվեդիայի Ալինգսաս քաղաքի «Էստրադ Ալինգսաս» մարզահամալիրում կայացավ Աշխարհի ֆուտզալի առաջնության որակավորման փուլի E խմբի առաջին տուրի հանդիպումը Շվեդիայի և Հայաստանի հավաքականների միջև:
Շվեդները հաղթեցին 3:1 հաշվով: Նույն խմբի մյուս խաղում Բելգիայի հավաքականը 12:0 հաշվով հաղթել էր Մալթայի ընտրանուն: Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը հունվարի 31-ին կմրցի Բելգիայի ընտրանու հետ: