fbpx
Իրավական

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հերքում է պահանջում թերթից

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել։

Հայտարարությունում նրանք հայտնել են, որ ս.թ. հունվարի 17-ին «Ժամանակ» թերթում հրապարակվել է «Պետության հաշվին» վերտառությամբ հոդված, որտեղ զրպարտչական տեղեկություններ են տարածվել առ այն, թե «Երևան մոլ» և «Յուքոմ» ընկերությունները սեփականության իրավունքով պատկանում են Գագիկ Խաչատրյանին և վերջիններս ձեռք ենք բերվել պետական միջոցներով։ Փաստաբանական խումբը փաստում է, որ հոդվածն ամբողջությամբ զրպարտություն է, որը կառուցված է կեղծ և անհիման տեղեկությունների հիման վրա։

Խաչատրյանի փաստաբանական խումբը դիմել է «Ժամանակ» թերթին՝ պահանջելով անհապաղ հերքում հրապարակել կայքում և թերթի հաջորդ համարում։ Փաստաբանական խումբը հորդորում է բոլոր օնլայն ԶԼՄ-ներին, որոնք, հղում կատարելով «Ժամանակ» թերթին, այս նյութը հրապարակել են որպես մամուլի տեսություն, հեռացնել իրենց կայքերից այս զրպարտություն պարունակող նյութը։

Միաժամանակ, փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ նախապատրաստվում են համապատասխան նյութեր դատական գործընթաց սկսելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ