Զենքի մատակարարմամբ զբաղվող «Պատրոն Դավո» մականունվամբ հայտնի Դավիթ Գալստյանը կրկին կալանավորվել է։
Ըստ Բարձրագույն դատական խորհրդի՝ մեղադրանքի կողմը դատարանին ներկայացրել է նոր փաստեր առ այն, որ ամբաստանյալը, հայտնվելով ազատության մեջ, փորձել է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով։