Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վաղը՝ սեպտեմբերի 29-ին, կմեկնի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։
Այս մասին տեղեկացնում են Ադրբեջանում Վրաստանի դեսպանությունից։
Նշվում է, որ Ղարիբաշվիլիի այցը մեկ օր է տևելու։ Նա մասնակցելու է 2 երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։
Ըստ աղբյուրի՝ Ղարիբաշվիլին նաև հանդիպումներ կունենա ադրբեջանցի պաշտոնյաների հետ։