Իրավական

Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արամ Օրբելյանը 24News-ին հայտնել է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ավետիսյանի, Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել։

Փաստաբանը նշել է, որ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանն իրենց հայցը վերադարձրել էր, արձանագրելով, որ ակտ չկա, այլ իրավունքի ուժով փաստ է հաստատվել, որ Օնիկ Գասպարյանն աշխատանքից ազատված է։ Դատարանը վերադարձրել էր հայցը, առաջարկելով այլ հայցատեսակով դիմել դատարան։

«Հայցը վերադարձնելու մասին որոշումը մենք բողոքարկեցինք Վերաքննիչ դատարան, դատարանն էլ արձանագրել է, որ ակտ կա»,- նշեց Օրբելյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ