Գազայի Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ ավելի քան 139 մարդ՝ նրանց թվում 39 անչափահաս է զոհվել, ավելի քան 1000-ը վիրավորվել է Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծության ժամանակ։
Մայիսի 10-ից իսրայելական բանակը Գազայի հատվածում չի դադարեցնում հրթիռակոծությունը: Դրանք հաջորդել են Արևելյան Երուսաղեմում Ալ Ակսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններին: Կոնֆիկտը սկսվել էր իսրայելական դատարանի որոշումից հետո, որով Շեյխ Ջարրուահ թաղամասում արաբական ընտանիքներից առգարվվել էին իրենց տները: Պաղեստինյան ծայրահեղականները հրթիռակոծություն սկսեցին Իսրայելում, որի հետևանքով հրեական պետության առնվազն 9 քաղաքացի զոհվեց: