fbpx
Աշխարհ

Գազայի հատվածում իսրայելական անօդաչու թռչող սարք է խոցվել

Գազայի հատվածում գործող պաղեստինյան խմբավորումներից մեկը հայտնել է, որ իր զինյալներն իսրայելական անօդաչու թռչող սարք են խոցել: Այդ մասին հաղորդում է RT-ն։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, «Աբու Ալի Մուստաֆայի բրիգադի» (Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի մարտական թևը) դիպուկահարները լրտես անօդաչուն խոցել են Հան Յունիս քաղաքից դեպի արևելք:

Նշվում է նաև, որ խոցված անօդաչուն գրավվել է խմբի ակտիվիստների կողմից, որոնք հետագայում խոստանում են ապացույցներ ներկայացնել:

Իսրայելական բանակը առայժմ ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ