fbpx
Տնտեսություն

Գազի գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն. Գարեգին Բաղրամյան

Այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ սահմանին գազի գինը էական ազդեցություն ունի ՀՀ-ում սակագների վրա, քանի որ սպառողների կողմից վճարվող սակագնի շուրջ 70 տոկոսը ձևավորվում է սահմանին գազի գնի մեծությամբ:

Գարեգին Բաղրամյանը նաև հայտնեց, որ  այսօրվա գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն, սակայն իրենք առաջարկել են, որ սոցիալապես անապահովների համար փոփոխություններ չանեն և գների աճը կազդի ջերմոցների և վերամշակող գործարանների վրա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ