Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. մեր մասնակիցների ժամանակացույցը

Little-girl-figure-skating-at-53970151-e1471873491811

Ամենադիտվածներ

Հունվարի 23 –ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա Եվրոպայի գեղասահքի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Նույն օրը կարճ ծրագրով պայքարի կբռնվեն մենասահորդուհիները: Մեր երկիրը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը: Նրա հաջորդ մրցելույթը տեղի կունենա հունվարի 25-ին: Այդ օրը մենասահորդուհիները կներկայացնեն իրենց կամավոր ծրագրերը:

Հայաստանի երկրորդ մասնակից, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հունվարի 24-ին հանդես կգա կարճ, իսկ հունվարի 25-ին` կամավոր ծրագրով:

Փոխանցում է armsport.am-ը։

Ամենաթարմ