Գևորգ Ղազարյանը լքել է «Շավիշը»: Այս մասին հայտնում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը:
Ղազարյանը խզել է պայմանագիրը ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ: «Շավիշը» հաջողություն է մաղթել Ղազարյանին հետագա կարիերայում:
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ կշարունակի կարիերան հայ ֆուտբոլիստը: