Գեղարքունիքում կկառուցվի կամ կհիմնանորոգվի 66 կմ ճանապարհ. Գնել Սանոսյան

Ամենադիտվածներ

Դուք այսօր եկել եք ՀՀ ամենամեծ ջրային պաշարը ամբարող մարզ. Գեղարքունիքի մարզպետ

2019 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում կկառուցվի կամ կհիմնանորոգվի 66 կմ ճանապարհ, որի համար կծախսվի 6 մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին,  «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Մարզպետի խոսքով՝ սուբվենցիոն ծրագրերի միջոցով ևս 2.5 մլրդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանքներ կտարվեն։ Մասնավորապես, զբոսաշրջության զարգացման նպատակով կառուցվելու է Մաքենիսի, Արծվանիստի վանական համալիրներ տանող ճանապարհները։

Բացի այդ, այս տարի կկառուցվի մոտ 22 ոռոգման ցանց, ինչպես նաև խմելու ջրի ցանցեր։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ