fbpx
Հասարակություն

Գեղի գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հուլիսի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Գեղի գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է:

«Հուլիսի 18-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 5 հրշեջ-փրկարար վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին։ Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղի գյուղի լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 17 հա բուսածածկույթ:

Մթության և տարածքի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարների և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ