fbpx
Հասարակություն

ԱԻՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

Այսօր՝ մայիսի 13-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ նախարարի պաշտոնակատարը և ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը մայիսի 14-16-ը կմասնակցեն ԱՊՀ ուժերի «Համալիր անվտանգություն-2021» անվտանգության սարքավորումների 13-րդ միջազգային սրահի աշխատանքներին:

Ըստ աղբյուրի՝ հայկական պատվիրակությունը կայցելի ՌԴ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»՝ ծանոթանալու հաստատության գործունեությանը, կմասնակցի հրշեջ-փրկարարների հուշարձանների համալիրում ծաղկեդրման արարողությանը, նախատեսված են արտակարգ իրավիճակների արձագանքման զորավարժություններ:

Աշխատանքային օրակարգում ընդգրկված են նաև այցելություններ հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների «Լիդեր» և ՌԴ ԱԻՆ Նոգինսկի փրկարարական կենտրոններ:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը կմասնակցի միջազգային ցուցադրական զորավարժություններին, կքննարկվեն նաև երկու երկրների հումանիտար կառույցների համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ