Իրանական «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար Իսմայիլ Քաանիին իր նախորդի ճակատագիրն է սպասվում, եթե նա սպանի ամերիկացիների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկն Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում։
«Նախագահ Թրամփը մի քանի տարի առաջ բացատրել էր, որ ամերիկացիների կամ Միացյալ Նահանգների շահերի դեմ ցանկացած հարձակում վճռական պատասխան կստանա, ինչն էլ նախագահն ի ցույց դրեց այդ օրը»,-ասել է Հուկը:
Բրայանը հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Իրանի ժողովրդին, որը տանջվում է երկրում տիրող իրանական ռեժիմի հետևանքով:
Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին՝ Բաղդադում: