fbpx
Տնտեսություն

Ոսկու գինն էժանանում է

Ոսկու արժեքը  համաշխարհային արժույթների հանդեպ դոլարի փոխարժեքի բարձրացման ֆոնին, ընկնում է, վկայում են աճուրդների տվյալները։ Այս մասին հայտնել է «Փրայմ»-ը։

Ոսկու ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազել է 9,05 դոլարով կամ 0,52 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 726,45 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը էժանացել է 0,8 տոկոսով՝ մեկ ունցիան 19,04 դոլար։

Դոլարի ինդեքսը ավելացել է 0,43 տոկոսով՝ 108,42 կետ։ Դոլարի թանկացումը ոսկին ավելի քիչ հասանելի է դարձնում այլ արժույթով գնելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ