Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը անդրադառնալով նրան, որ հակառակորդի քարոզչամեքենան առցանց տիրույթում ակտիվ շրջանառում է լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում ադրբեջանական գյուղերի բնակիչներն իբրև թե պատրաստվում են հասնել սահման՝ բանակի հետ կռվելու հայտնեց՝ իրականում այնպես չէ, ինչպես հակառակորդն է փորձում ցուցադրել:
«Ադրբեջանական քարոզչամեքենան ամեն ինչ անում է՝ սեփական հանրությանը ներկայացնելու համար, թե մարդիկ իբրև պատրաստ են ոտքով, անգամ առանց զենքի գնալ սահման և կռվել: Գիշերվանից սկսած՝ թատրոն է բեմադրվում, իբրև թե գյուղացիներին միացած շրջանի բնակիչները փորձում են գնալ-միանալ բանակին»:
Թուրքագետ խոսքով` Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի սա ցույց տալու իր ընդդիմադիրներին, որոնք այս օրերին կոչ են անում հավաքվել Բաքվի Ազատության հրապարակում և Ալիեւի հրաժարականը պահանջել:
«Մեզ էլ են փորձում ցույց տալ, թե իրենց հանրությունն իշխանության կողքին է և ամեն ինչ կարող է անել: Իրականում այդպես չէ: Մասնավորապես Աղդամ գյուղի բնակիչները դժգոհ են, բողոքում են, որ շուտով բերքահավաք է, սակայն իրենց զինված ուժերը պատերազմ են սկսել, ինչո՞ւ են սկսել: Այս մասին փաստող կադրեր կան»:
Այս մասին տեղեկանում ենք aravot.am-ից: