fbpx
Զինված Ուժեր

Գիշերը հրադադարը չի խախտվել․ ՊՆ-ն հերքել է տարածվող լուրերը

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեղեկություններ են շրջանառում, թե ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ տարածելուց», – ասվում է ՊՆ հայտարարությունում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ