fbpx
Իրավական

Գիշերը Ստեփանակերտում կրակոցներ են հնչել․ Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել

Krakoc - 1200

Անցած գիշեր Ստեփանակերտում կրակոցներ են հնչել։ Դրա վերաբերյալ լուրեր սկսեցին շրջանառվել, որ կրակողները ադրբեջանցիներ են եղել։ Քիչ առաջ դեպքի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել Արցախի ոստիկանությունը։

«Ս.թ. հունվարի 11-ին, ժամը 04։50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ են հնչել։

ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները « Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչների, որոնք բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը», – գրված է ԱՀ ոստիկանության Facebook-ի պաշտոնական էջում։

https://www.facebook.com/ArtsakhPolice/posts/1278248825874992

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ